Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին մեղադրել է իր երկրի դեմ «հերթական գրոհի» մեջ։ «Նա դարձել է Եվրոպայում պատերազմի ամենամեծ հրահրիչներից մեկը, սակայն նրա ռազմական քաղաքականությունը անհաջողություն է կրում։ ՈՒկրաինայում եվրոպական փողերը սպառվում են, իսկ լեհ ժողովուրդը հոգնել է պատերազմից»,- գրել է Օրբանը Х սոցցանցում։               
 

Պասիոնարության հանգամանքը առաջիկա գոյապայքարում կդառնա վճռորոշ

Պասիոնարության հանգամանքը առաջիկա գոյապայքարում կդառնա վճռորոշ
25.07.2025 | 12:32

Աշխարհաքաղաքական դինամիկայի բնույթն այնպիսին է, որ մարդկության պատմության ամբողջ ընթացքում այն եղել է անհավանականը հավանական դառնալու պրոցես, երբ երեկվա քաղաքակրթական հզորը իր տեղը զիջել է իր հզորացած հարևանին, իսկ սա էլ՝ իր հաջորդին և այսպես շարունակ։

Բնականաբար, միշտ էլ ընթացիկ հզորը չի ուզեցել զիջել իր դիրքերը նոր բարձրացող հզորությանը, բայց դա անխուսափելիորեն տեղի է ունեցել նորի ճնշման տակ։

Ընհանուր առմամբ, աշխարհաքաղաքական հզորությունն ինքը մարդկանց պասիոնարության և երկրի տեխնոլոգիական առաջընթացի հաջողված կոմբինացիան է։

Ներկայում, Արևմուտքի անխուսափելի նահանջի հիմնական պատճառը մարդկանց պասիոնարության անկումն է երկարատև բարեկեցիկ կյանքի պատճառով, երբ հաճույքներով լի կյանքով ապրող մեկի մտքով անգամ չի անցնում, որ ինքը, իր կարծիքով, ինչ-որ անիմաստ նպատակ հետապնդելով, կարող է գնալ ու զոհվել։

Քանի որ Արևմուտքն ու Արևելքը զինվածության և տեխնոլոգիական առումներով գտնվում են մոտավորապես նույն մակարդակի վրա, ապա պասիոնարության հանգամանքը առաջիկա գոյապայքարում կդառնա վճռորոշ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5290

Մեկնաբանություններ